26 Փետրվարի, 2025

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հրադադար ապահովելու համար, սակայն դա անելու համար նրանց անհրաժեշտ է ԱՄՆ աջակցությունը։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ղեկավար Էրիկ Լոմբարդը Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Եթե մենք ցանկանում ենք, որ հրադադարը պահպանվի, մեզ անհրաժեշտ է ԱՄՆ աջակցությունը»,- ընդգծել է նա։

Սակայն The Wall Street Journal-ը հայտնում է, որ Վաշինգտոնը չի նախատեսում ռազմական երաշխիքներ տրամադրել եվրոպացի խաղաղապահներին, որոնք կարող են մեկնել Ուկրաինա։

Հրատարակության համաձայն՝ Էմանուել Մակրոնը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ պնդել է, որ ԱՄՆ-ն աջակցություն ցուցաբերի բրիտանական և ֆրանսիական զորքերին, որոնք պատրաստ են գնալ Ուկրաինա, եթե խաղաղություն հաստատվի։

Ֆրանսիայի նախագահը հեռացավ ԱՄՆ մայրաքաղաքից՝ հավատալով, որ փոխըմբռնման է հասել Դոնալդ Թրամփի հետ, որը բաց է այդ գաղափարի համար:

Այնուամենայնիվ, Սպիտակ տան խոսնակը WSJ-ին ասել է, որ խաղաղ համաձայնագիրը, որի վրա աշխատում է Թրամփը, չի ներառի ապագա ռազմական օգնության երաշխիք կամ տարածաշրջան ամերիկյան անձնակազմ ուղարկելու պարտավորություն:

Լրահոս