9 Հոկտեմբերի, 2022
Երեւանի բնակիչ 1 տարի 5 ամսվա ժամկետային զինծառայող 19-ամյա Գեւորգ Ներսիսյանը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ մարտերի ժամանակ: NEWS.am-ի հետ զրույցում նրա ընկերը` պատմեց, որ Գեւորգի հետ նույն դիրքում է եղել նրա հարազատ եղբայրը, որը նույնպեսժամկետային զինծառայող է:

«Գեւորգը եղբոր հետ էր ծառայում Ջերմուկում, եղբայրը մեկ տարվա զինծառայող էր, ադրբեջանական հարձակման ժամանակ նրանք երկուսով մի դիրքում են եղել: Գեւորգը ընկերոջ հետ կրակն իր վրա է վերցրել, փրկել է եղբոր ու դիրքում գտնվող մյուս տղաների կյանքը, ինքն ու ընկերը զոհվել են»,- ասաց նա:

Ani Product

Ընկերը պատմեց, որ Գեւորգը մինչեւ բանակ գնալը սպորտով է զբաղվել, հաճախել է ձյուդոյի:

Ani Product

«Գեւորգը որ զանգում էր, միշտ ասում էր, որ երազում է խաղաղություն լինի, շուտ ծառայեն, վերադառնան տուն:Շատ ընկերասեր ու բարի տղա էր, նա օրինակ էր ծառայում բոլորի համար»,- պատմեց ընկերը:

Գեւորգ Ներսիսյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Լրահոս