17 Հունիսի, 2024

Սուրենը հիմա երկրում չի, ասաց, որ երկու օրով բացակայելու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածու Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

Հարցին, թե անձնակա՞ն բնույթի այց է, պատասխանեց, որ չի հարցրել` երևի:

«Կյանքում հիշեք` ես մարդկանց կյանքի մանրամասնություններով հետաքրքրված չեմ եղել ու չեմ լինի, նույնիսկ դիմացս կանգնած մարդը, որը 100 տոկոսով գիտեմ` պիտի ինձ վնաս տա, նորից չեմ իմանա` ով է: Ինչ որ ասում են, դա է»,- ասաց Սրբազանը:

Մեկ այլ հարցի, թե անհանգստություն չունի՞, որ կարող են մի օր էլ Գառնիկին առևանգել, Սրբազանն ասաց, որ իր մտքում դավադրության տեսություն չի զարգացնում և հավատում է այն բաներին, ինչ մարդիկ ասում են:

Ինչ վերաբերում է Գառնիկ Դանիելյանին մի օր առևանգելու հավանականությանը, Բագրատ Սրբազանը կատակեց. «Գառնիկին առևանգեն` պիտի իրենք մեզ վճարեն, որ հետ վերցնենք»:

kotayk

Լրահոս