8 Հունիսի, 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Պացիենտներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս 4-ինը բժիշկները գնահատում են միջին ծանրության»,- նշեց խոսնակը։
Հավելենք, որ տարբեր աստիճանի այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» տեղափոխված 6 տուժածներ էլ տղամարդիկ են։
kotayk

Լրահոս