13 Հունիսի, 2024

Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանքերին, փրկել չի հաջողվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան՝ հավելելով, որ տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։

Ծատրյանը նաև նշեց, որ մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան֊-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, հոսպիտալացվել է 5 քաղաքացի։

kotayk

Լրահոս