17 Հունիսի, 2024

Հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գորիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա կնոջ, ով հայտնել է, որ վնասվածքների հետ կապված ոչինչ չի հիշում:

Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գորիսցի կինը իր տան խոհանոցում վիճաբանել է համաքաղաքացի 24-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում էլ նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին երիտասարդը ներկայացել է Գորիսի բաժին և հայտնել, որ ինքն է խոհանոցային դանակով հարվածներ հասցրել 33-ամյա մտերմուհուն:

Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

kotayk

Լրահոս