30 Հունիսի, 2024
Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է. լրանում է նախագահի 70-ամյակը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան «Հաղթանակների ճանապարհ» ֆիլմ է պատրաստել` նվիրված ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակին:

Ֆիլմում շախմատային աշխարհի վաստակաշատ և հեղինակավոր անձինք, այդ թվում՝ Հայաստանի շախմատի չեմպիոնները, ֆեդերացիայի միջազգային գործընկերները հետաքրքիր պատմություններ են պատմում Հայաստանում շախմատի զարգացման, ինչպես նաև իրենց կարիերայի ճանապարհին Սերժ Սարգսյանի ունեցած մեծագույն ավանդի մասին, երբ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը դարձավ համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող:

Ֆիլմում շախմատիստները նաև իրենց երախտիքի խոսքերը, ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղում նախագահ Սարգսյանին:
Ֆիլմը եզրափակվում է յուրովի ֆլեշմոբով:
kotayk

Լրահոս