19 Հոկտեմբերի, 2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ, երգահան Հայկ Հակոբյանին հետմահու շնորհվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ:

Ani Product

Որոշման մեջ ասված է.

Ani Product

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածով` կարգադրում եմ.

1. Հայ մշակույթի եւ երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ եւ երգահան Հայկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (Հայկո) հետմահու պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»:

 

Լրահոս