3 Դեկտեմբերի, 2022

Այսօր Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի դիմած կալանավորված անձը հայտնաբերվել է։ Այս մասին  հայտնում են

Քրեակատարողական ծառայությունից․ «ՀՀ առողջապահության նախարարության «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ում 2022 թվականի նոյեմբերի 25-ից ստացիոնար բուժման մեջ գտնվող,

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1981թ․ ծնված, նախկինում մի քանի անգամ դատապարտված Գասպար Արամի Պողոսյանը դեկտեմբերի 3-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, դիմել էր փախուստի հիշյալ կենտրոնի լոգասենյակի պատուհանից։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության,

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից համատեղ ձեռնարկվել են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Արդյունքում` դեկտեմբերի 3-ին` ժամը 16։00-ի սահմաններում, քրեակատարողական ծառայողները կալանավորված անձին հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար համայնքում։

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ»։

 

Լրահոս