27 Մայիսի, 2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:

«Ucom – 6 կայան վերականգնել է աշխատանքները, 8-ը դեռ գտնվում է խափանված վիճակում։

TEAM Telecom Armenia – 8 բջջային կայան դեռևս խափանված է։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել:

Վիվա-ՄՏՍ – 3 բջջային կայան վերականգնել է աշխատանքները»,- ասվում է հաղորդագրությունում։

kotayk

Լրահոս