15 Ապրիլի, 2025

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչներն Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել  Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետի անձակազմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը։

Հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր։ Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, ինչպես նաև անցակետի մուտքի և ելքի ընթացակարգերի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև  մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին։

Լրահոս