11 Ապրիլի, 2025

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում կայծակի հարվածներից առնվազն 25 մարդ է զոհվել։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է PTI գործակալությունը։

Նահանգի գլխավոր նախարարի գրասենյակի տարածած հայտարարության համաձայն՝ 18 մարդ զոհվել է Նալանդ շրջանում, իսկ մի քանիսը զոհվել են այլ շրջաններում։

Տեղական քաղաքական կուսակցություններից մեկի՝ Ռաշտրիա Ջանատա Դալի առաջնորդ Թեջաշվի Յադավը X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նշել է, որ տարածաշրջանում ավելի քան 50 մարդ է մահացել կայծակի պատճառով:

Լրահոս