3 Ապրիլի, 2024

Գեներալ մայոր Գրիգորի Խաչատուրովն այսօր դատարանի դիմաց MediaHub-ի հետ զրույցում անդրադարձել է Տավուշի մարզից որոշ տարածքներ թշնամուն հանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Չկա պայմանագիր, չկա խաղաղության նշույլ, ագրեսորը մնում է ագրեսոր, հող տալը հակասահմանադրական է»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե խաղաղության հնարավո՞ր է հասնել այս ճանապարհով՝ գեներալ Խաչատուրովն ասել է. «Սկզբից խաղաղությունն է լինում, հետո նոր սկսում են դելիմիտացիան և դեմարկացիան»:

Խաչատուրովը չի ցանկացել այլ հարցերի պատասխանել, միայն ասել է, որ նախկինում ինչ հայտարարություն տարածել է, դրանք հիմա էլ ուժի մեջ են, և ոչինչ չի փոխվել:

kotayk

Լրահոս