3 Հունիսի, 2024

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված «Հանուն հայի բառ ու բանի» միջոցառումը։

Ազատազրկված անձինք ներկայացրել են բանաստեղծի ստեղծագործությունները, նրա կյանքը, ստեղծագործական ուղին, վերլուծություններ և պատմություններ գրողի հայտնի աշխատանքներից։

Միջոցառմանը մասնակցել է շուրջ 20 դատապարտյալ, որոնց թվում եղել են նաև Հայաստանի մշակույթի գործիչների միության «Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները» խորագրով դասընթացի մասնակիցներ։

Միջոցառման ավարտին Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամների կողմից հավաստագրեր են հանձնվել «Արմավիր» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանին, հիմնարկի ՍՀԻԱ բաժնի աշխատակից Ասյա Օհանյանին և դասընթացի ու միջոցառման մասնակից դատապարտյալներին։

kotayk

Լրահոս