14 Հունիսի, 2024

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ ժամանակ ունեի եւ մանրամասնությամբ ուսումնասիրեցի հունիսի 12-ին Դեմիրճյան, Բաղրամյան եւ Պռոշյան փողոցներում, սիրահարների այգում  կատարված իրադարձությունների մի քանի տասնյակ տեսանյութեր: Կարդացի ու լսեցի բազմաթիվ տուժածների տարբեր հարցազրույցներ:

Պատկերն ինձ համար ամբողջական ու ակնհայտ դարձավ. Հունիսի 12-ին ոստիկանության կողմից կատարվածը մարդկության և քաղաքակրթության հանդեպ կատարված առանձնապես ծանր հանցագործություն էր:

Անշուշտ այս իշխանության գոյության ժամանակներում դրա համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու, քանի որ այս ծանրագույն հանցագործության կազմակերպիչը հենց իշխանությունն է:

Բայց այսպիսի հանցանքները չունեն վաղեմության ժամկետներ, իսկ այս իշխանությունն անպայմանորեն մի օր փոխվելու է (թեկուզ բնության կանոնով)»:

kotayk

Լրահոս