4 Հուլիսի, 2024

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության նետած նռնակի պայթելու հետևանքով ձեռքի լուրջ վնասվածք ստացած Եսայուն  երրորդ անգամ են վիրահատել։ Տուժածի կինը՝ Նաիրա Սահակյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ամուսնու վիճակին՝ գրել է․

«Բժիշկների գնահատմամբ հաջող է անցել։ Ազդրի մաշկից փոխպատվաստել են ձեռքի բաց հատվածներին։ Վիրակապը բացվելու է հինգ օրից։ Հուսով ենք` ամեն ինչ հաջող կանցնի և նոր վիրահատությունների կարիք չի զգացվի։

Բժիշկների հոգատարությունը ու պրոֆեսիոնալիզմը մեծ գնահատանքի է արժանի։ Լևոն Արարատի Բաղդասարյանը, Ալեքսանդր Նիկոլայի Կրասնիկովը, Սիրարփի Պողոսյանը, Ալբերտ Առաքելյանը և մյուս բժիշկներն իրենց գործի վարպետներն են։ Շնորհակալ ենք, որ ձգտեցիք անհնարինը հնարավոր դարձնել։

Նաև հրաշալի է տեսնել, որ երիտասարդ բժիշկները ետ չեն մնում փորձառուներից։

Երիտասարդ բժիշկների այս սերունդը շատ մեծ փորձ է հասցրել կուտակել։ Ցավոք սրտի, այդ փորձի մի մեծ մաս կուտակվել է  պատերազմի ու Արցախի հայաթափման ժամանակ պայթյունի վիրավորներին օգնություն ցուցաբերելու ժամանակ»։

kotayk

Լրահոս