20 Մայիսի, 2024

Իրանի նախագահի ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են։

Հաղորդվում է, որ Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո մեկ ժամվա ընթացքում ողջ է եղել և նույնիսկ հեռախոսային կապ է հաստատել նախագահական գրասենյակի ղեկավարի հետ․

«Այաթոլլա Ալ-Հաշեմի մարմինը միակն է եղել, որ գտնվել է ավելի լավ ֆիզիկական վիճակում, քան մյուս զոհվածները, և ամենաքիչն է այրվել․ նա ավիավթարից հետո ևս մեկ ժամ է ապրել և նույնիսկ հեռախոսով շփվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ»։

Մյուս զոհվածների մարմինները, որոնց թվում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը և այլք այրվել են, սակայն նրանց կարողացել են ճանաչել առանց ԴՆԹ-փորձաքննության անցկացման: Ընդհանուր առմամբ զոհվել է 8 մարդ։

kotayk

Լրահոս