30 Մայիսի, 2024

Մեզ համար տարբեր հայկական կազմակերպություններ աշխատում են շատ ընտիր, ինչ տեղի է ունենում ոստիկանության մեջ, ԱԱԾ-ում, մենք տեղյակ ենք բառացի։ Այս մասին ՆԳՆ շենքի մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան, մենք ամեն տեղեկություն ունենք իր մասին։ Եվ ոչ միայն իր, կողքի կանգնած կարեն Հակոբյանի մասին էլ։ Ի միջի այլոց, իմ դպրոցից է եղել, 4 տարի փոքր է եղել ինձնից, գնացեք մեր թաղերում հարցրեք»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե որոշ տղաների պարգևավճարներ են կտրել։

«Մեզ հասած տեղեկություններով՝ Կիրանցում աշխատող հարյուրներով մարդկանց այդ պարգևավճարներն են կտրել, նույն փոխոստիկանապետի հետ որոշակի խոսակցություն է եղել իմ՝ Կիրանց մտնելու համար, որովհետև ուրիշ ի՞նչ ձևով ենք գնացել՝ հրեշտակի թևով, կամ իրենց հետ համագործակցությամբ։

Այս պահն էլ թող չմտածեն՝ արհամարհեցինք, չհանդիպեցինք։ Չարհամարհեցինք, վախեցան, ոչ թե միայն վախեցան կամ վախենում են, այլ այդ տղամարդկությունը պրծել է, հատուկ եմ ասում՝ պրծել»,- ասաց նա։

kotayk

Լրահոս