3 Հունիսի, 2024
Քիչ առաջ իրավիճակը լարվեց Քննչական կոմիտեի դիմաց։

Բագրատ Սրբազանի ելույթի ժամանակ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը ժպտում էր։

«Խնդում ես, պարո՛ն Խուդինյան, խնդալուդ ժամանակը կգա դեռ»,- նշեց Սրբազանը։

Արթուր Խուդինյանն էլ հունից դուրս եկավ։ «Ինչի՞  ես տոշկվել իմ վրա, յեքա մարդ ես»,- դիմելով Բագրատ Սրբազանին՝ ասաց Խուդինյանը։

Նա նշեց, թե գործընկերոջ հետ անձնական բան էր խոսում։

ArmDay.am

 

 

kotayk

Լրահոս