3 Ապրիլի, 2024
Mediahub-ի հետ զրույցում «հրթիռների գործով» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը նշել է, որ, այսպես ասած, պետական գաղտնիքով պաշտպանված դատական նիստը փակելը մեկ միտում ունի՝ փորձում են այնպես անել, որ հանրությունն այդպես էլ չիմանա՝ վերջը դա ի՞նչ գործ է:

Ճշտող հարցերին՝ հրթիռների գործը չէ՞, քրեական գործն ու մեղադրանքը չե՞ն հանրայնացվում ոչ մի կերպ, փաստաբանը պատասխանել է. «Դե, ընդհանուր առմամբ, դրա մասին տեղեկություն կա, բայց ավելի մանրամասն, ցավոք սրտի, ես էլ չեմ կարող խոսել, որովհետև մեզ էլ են նախազգուշացրել՝ պետական գաղտնիք և այլն… Անգամ այն, թե ինչում է մեղադրվում Դավիթ Տոնոյանը, գաղտնիք է, ինչ փաստաթղթեր կան գործում՝ գաղտնիք է, ինչ իրեղեն ապացույցներ կան, դրանք ինչ վիճակում են գտնվում՝ գաղտնիք է, ով ինչ եկավ դատարանում հայտնեց՝ գաղտնիք է, ու դռները փակ են։ Հիմա ով ինչ ասես՝ իր համար կարա ենթադրություններ անի, ես կարծում եմ՝ միտումը հենց դրանում է, որ պաշտպանության նախկին նախարարն անազատության մեջ է, ու դուք ոչ մեկդ մի՛ իմացեք՝ ինչի համար»: Այսինքն, հանրության մեծամասնությունը չգիտի, թե ինչում են մեղադրում ՀՀ պաշտպանության նախկին նախարարին, մի մասն էլ, թերևս, կարծում է, որ Դավիթ Տոնոյանը դե յուրե պատասխան է տալիս 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտության համար: Դե ֆակտո, ըստ էության, «պատասխան է տալիս» այս տրամաբանության մեջ, բայց դարձյալ պարզ չէ մինչև վերջ՝ 44-օրյա պատերազմի համատեքստում կոնկրետ ինչի՞ համար՝ արածի՞, թե՞ չարածի, ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումը Դավիթ Տոնոյանի նկատմամբ, որի մասին ոչ մեկ անգամ իր հայտարարություններում շեշտել է պաշտպանության նախկին նախարարը:

168.am-ը գրել էր, թե երբ են եղել Դավիթ Տոնոյանին առնչվող խորհրդակցությունները, ովքեր են մասնակցել նրան ձերբակալելու քաղաքական որոշման կայացմանը:

168.am-ի տեղեկություններով, նման 2 խորհրդակցություն է եղել. մեկը՝ Տոնոյանի ձերբակալման նախօրեին, մյուսը՝ ձերբակալման օրվա առավոտյան:

 

 

kotayk

Լրահոս