ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ամփոփում է Հեպատիտների դեմ պայքարի օրվա շրջանակում հայտարարած հանրային միջոցառումների շարքը։
Եռօրյա այցերի ընթացքում Երևանում և 5 մարզում ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտվելու հնարավարություն է ստացել ընդհանուր առմամբ 423 անձ, որոնցից
- 104-ը Երևանում.
- 75-ը Վանաձորում.
- 70-ը Արտաշատում.
- 64-ը Գավառում.
- 56-ը Աբովյանում.
- 54-ը Գյումրիում։
Հետազոտված անձինք նաև նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն են ստացել։
ԻՀԱԿ հանրային միջոցառումների նպատակը ոչ միայն դեպքերի հայտնաբերումն է, այլև քաղաքացիների իրազեկումը հիշեցնելու համար, որ հիվանդություններն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, իսկ հետազատություններն անհրաժեշտ են հիվանդությունները վաղ հայտնաբերելու և արդյունավետ բուժման համար։
Հանրային միջոցառումներն անցկացվել են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Հիշեցում ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար անցկացվում են անվճար հետազոտություններ, որոնց մասին նախապես տեղեկանալու համար կարող եք հետևել ԻՀԱԿ-ի ֆեյսբուքյան էջին։