Նա կստանձնի երկրի ղեկավարությունն առաջիկա երկու ամիսների, իսկ 50 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն համաձայն երկրի Սահմանադրության։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահը զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։
Իրանական ԶԼՄ-ները մայիսի 19-ին հաղորդել են, որ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում Վերզեգանի շրջանում: Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ուղղաթիռը հայտնաբերվել է, բոլոր ուղևորները զոհվել են։