11 Ապրիլի, 2025

Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ միջուկային ժամանակավոր համաձայնագրի շուրջ համաձայնության գալ, քանի դեռ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել:

Այս մասին գրում է Axios-ը:

«Իրանը քննարկում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ առաջարկ անել, որ երկու երկրներն աշխատեն միջուկային համաձայնագրի շուրջ՝ նախքան համապարփակ գործարքի շուրջ բանակցությունների գնալը»,- ասվում է հրատարակության մեջ։

Հրատարակությունն ընդգծում է, որ միջանկյալ համաձայնագիրը կարող է ներառել ոչ միայն Իրանի ուրանի հարստացման որոշ գործունեության կասեցում և նրա պաշարների կրճատում, այլև ՄԱԿ-ի տեսուչներին ավելի մեծ մուտք դեպի Թեհրանի միջուկային օբյեկտներ:

Ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը Աբու Դաբիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը օգտագործելով իր լծակները:

Լրահոս