Իրավապահները շարժման անդամներին հալածանքների են ենթարկել։ Այդ մասին հայտարարել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հանրահավաքին հրավիրված իր ելույթում․
«Երեկ գիշերվանից սկսած իրավապահ կոչվածները տարբեր հալածանքների էին ենթարկում մեր շարժման երիտասարդներին, այսօր էլ փողոցից առանց պատճառի կալանել, տարել են այն մեքենան, որի վրա դրված էին մեր երաժշտության սարքերը»,- մանրամասնել է Սրբազանը։