16 Մայիսի, 2024
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.
«Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն են ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին։
Ուստի՝
-Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ։
– Տեղեկացնում ենք, որ ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը։
– Հիշեցնում ենք մեր «թեժ գծի» հեռախոսահամարը. 095088787»։
kotayk

Լրահոս