31 Մայիսի, 2024
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստախոսն ու վախկոտը բունկերում թաքնված վրեժի կոչ էր անում ՀՀ քաղաքացիների հանդեպ, այդ նույն ժամանակ այս շենքում նստած իր մերձավոր ընկերը հանձնված էր մարդկանց զայրույթին։ Ոստիկաններ, նա ձեզ նույնպես գցելու է, Արարատ Միրզոյանը վկա։ Այս մասին ԱԳՆ դիմաց ակցիայի ժամանակ ասաց Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանը՝ դիմելով ԱԳՆ աշխատակիցները։
«Եթե դուք չեք իջնելու, հրապարակային չեք խոսելու, ուրեմն այն բոլոր ասվածները, որ դուք դավաճան եք, գործակալ եք, ձեր վրա եք վերցնելու, և հետևաբար ծառայում եք ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ թուրքական ու ադրբեջանական իշխանություններին։ Ու հիշեք, ա՛յ քնքուշներ, ձեզ չեն նվաստացրել, բոլորիս են նվաստացրել, դուք ուրացել եք բոլորիս։ Կամ դուք կիջնեք ու պատասխանը կտաք, կամ դուք ադրբեջանաթուրքական գործակալական ցանցի մասնակից եք»,- ասաց Սրբազանը։
kotayk

Լրահոս