14 Հունիսի, 2024
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, որոշել է փորձել ու հասկանալ․ կարո՞ղ է արդյոք ցանկացած քաղաքացի, ով ունի հեծանիվ, միանալ Նիկոլ Փաշինյանի հեծանվային զբոսանքին։Նա նամակ է ուղարկել էլեկտրոնային հասցեին և կից լուսանկար ուղարկել, սակայն, ինչպեսև կարելի էր ակնկալել, Էդգար Ղազարյանը չի ընդգրկվել զբոսնողների կազմում։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ատլետիկ կազմվածքով և կանացի բարեմասնություններով դերասանը վախենում է ինձ հրավիրել հեծանվային զբոսանքի, որովհետև ես դերասանական կազմի մեջ չեմ մտնում»,- գրել է Ղազարյանը։

kotayk

Լրահոս