27 Մայիսի, 2024

2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաջող մեկնարկեց Ռոլան Գարոս 2024-ում։

Առաջին շրջանի խաղում Խաչանովը (18) 6:2, 6:0, 7:6 (7:5) հաշվով հաղթել է աշխարհի 95-րդ ռակետ, Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիտ Նագալին։

Խաչանովի հանդիպումը Նագալի հետ տևել է 2 ժամ 31 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը Փարիզում կլինի Յոզեֆ Կովալիկ (Սլովակիա, Լեհաստան) — Մարկոս ​​Ժիրոն (ԱՄՆ) հանդիպման հաղթողը:

Աղբյուրը Armsport

Լրահոս