16 Ապրիլի, 2025

Ոսկան  Սարգսյանը Տավուշի մարզի կարիքավոր բնակիչներից բողոքներ է ստացել այն մասին, որ իրենք լինելով սոցիալապես անապահով՝ դրամական աջակցության համար դիմել են Տավուշի մարզպետարան, սակայն մարզպետարանի հանձնաժողովը մերժել է աջակցել։

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ ապրիլի 10-ի դրությամբ Տավուշի մարզպետարանը ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանքով մարզի կարիքավոր բնակիչներից որքա՞ն դիմում է ստացել, դրանցից քանի՞սն է բավարարվել, ընդհանուր որքա՞ն գումար է որպես աջակցություն տրամադրվել։ Ապրիլի 10-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի աշխատողները որքա՞ն պարգևավճար են ստացել։ Մարզպետարանից պատասխանել են․ <<Մարզպետարանում ստացվել է 434 քաղաքացիների դիմումներ, բավարարվել է 352-ի խնդրանքը, հատկացվել է ընդհանուր թվով 17 640, 0 հազ. դրամ։

«Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները 2025 թվականի ապրիլի 10-ի դրությամբ ստացել են 20558.2 հազար դրամ պարգևավճար»: Այսինքն՝ մերժվել է դրամական աջակցություն ցուցաբերելու անապահովների 82 դիմում, համամատաբար բարձր ռոճիկ ստացող մարզպետարանի պաշտոնյաները հայտնի չէ, թե որ աշխատանքային ձեռքբերումների, նվաճումներիւ համար աղքատ, 13 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի բյուջեից ստացել են 20 միլիոն 558 հազար 200 դրամ պարգևավճար, իսկ սոցիալապես անապահով 352 բնակչի մարզպետարանի միջոցով տրվել է ընդհանուր 17 միլիոն 640 հազար դրամ օգնություն։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սիրում է բոլորիդ, խոնարհվում բոլորիդ առաջ։

Այսպես է սիրում»,-գրել է ոսկան Սարգսյանը։

Լրահոս