13 Հոկտեմբերի, 2022
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, վերաբաշխման միջոցով, 276 մլն 679 հազար դրամ հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից թվով 10 դպրոցի համար գույքի ձեռքբերմանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դպրոցները պետք է շահագործման հանձնվեն անհրաժեշտ գույքով ապահովված:

Ani Product

«Ավելին, ես այդ մասին արդեն ասել եմ, որ անհրաժեշտ գույքը պետք է արդեն նշված լինի նախագծում: Այսինքն՝ պետք է շենքի շինարարության նախագծում հստակ նշված լինի ձեռք բերվող գույքի տեսակը, գույնը: Գույքը պետք է հարմարեցվի շենքին: Ընդհանրապես ցանկացած օբյետի շինարարարության դեպքում շենքի կահավորման, դիզայնի նախագծում պետք է լինի, որպեսզի վերջնական տեսքի վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալու հնարավորություն ստեղծվի», -ասասց Փաշինյանը։

Ani Product

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ այդպես է արվում մանկապարտեզների և մոդուլային դպրոցների դեպքում, քայլեր են ձեռնարկվում այն կիրառել նաև այլ շենքերի շինարարությունների ժամանակ:

Ֆինանսավորում հատկացված դպրոցներն են՝ Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան N 95 միջնակարգ, Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական, թիվ 116 հիմնական, Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական, Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական, «Հերացի» ավագ, Մուրացանի անվան թիվ 18 հիմնական, Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ, Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցները: 

Լրահոս