27 Օգոստոսի, 2024

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է, որ Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծություններին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում Զելենսկին հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված շրջաններում դեռևս իրականացվում են փրկարարական աշխատանքներ այն վայրերում, որտեղ արկեր են ընկել և բեկորներ կան: Նա հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 4-ի, 16 մարդ է վիրավորվել։

«Մենք անպայման պատասխան կտանք Ռուսաստանին այս և մնացած բոլոր հարձակումների համար։ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ», – ասել է Զելենսկին՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, ռուսական ուժերը «արձակել են ավելի քան 90 օդային թիրախ ուկրաինացի խաղաղ բնակիչների և ենթակառուցվածքների դեմ»՝ ներառյալ 81 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև թևավոր, բալիստիկ և աէրոբալիստիկ ​​հրթիռներ:

 

kotayk

Լրահոս