17 Մայիսի, 2024
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Թիկնապահների ու ոստիկանների բանակով, սնայպերներով խաղաղ ժողովրդից պաշտպանվող, «դուխով» Նիկոլ Փաշինյանը Կիրանցի երեխաների համար սեպտեմբերին դպրոց է գործարկելու, որը ադրբեջանական զինյալներից գտնվելու է․․․ 35-50 մետր հեռավորության վրա։ Նա կհանձնարարի դպրոցի առաջ արագ աճող ծառեր տնկել, որ դրանք օրերի ընթացքում բարձրանալով՝ փակեն աշակերտների տեսադաշտը, նրանց ծածկեն ազերի զինյալների աչքից։ Ապագա կա, կա։ Կիրանցում ապագան եկել է ադրբեջանցի սահմանապահ կոչված ասկյարների տեսքով։ Խելագարվելու բան է»։

kotayk

Լրահոս