21 Հունիսի, 2024
Մարզային զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ անցկացրել եմ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ, որին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Ռուբեն Դավթյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ Լևոն Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Հարությունյանը, Կոտայքի մարզպետի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ, գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
«Օրակարգի առաջին կետով ամփոփվել են 2023 թվականի ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ամառային զորակոչի նախապատրաստման և անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր:
Հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկել ենք նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման և ազատման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը:
Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն»,-նշված է գրառման մեջ։

Լրահոս