16 Մայիսի, 2024

Այս տարվա մայիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են օկուպացված Արցախի Հանրապետության՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող նախկին ղեկավարներին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

«Ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են եղել, պայմաններ են ստեղծվել, որպեսզի նրանք շփվեն իրենց ընտանիքների հետ։ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, իր այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ։ ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերին Արցախի դեմ իրականբացված զանգվածային ռազմական ագրեսիայից հետո ապօրինաբար ձերբակալել են Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

kotayk

Լրահոս