26 Հունիսի, 2024
Սերբական Նովի Սադում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը 10:0 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլամբեկ Կոստոևի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, Մարատ Աճեմյանը դարձել է Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն։

Հիշեցնենք՝ Աճեմյանը երեկ հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ փուլ։

kotayk

Լրահոս