14 Մայիսի, 2024

Այդ օրը կախարդական օր չի, այդ օրը մարդկանց քրտինքով, պայքարով, կռվով է գալիս: Այդ օրը մոտեցնելը կախված է մեր հազարավոր քաղաքացիներից: Այս մասին այսօր հերթական դատական նիստի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով իշխանափոխությանը:

Աշոտյանը հայտարարեց, որ շարժումն անպայման հաջողելու է։ laquo;Շարժումը իրավունք չունի չհաջողելու, որովհետև մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեական խաղադրույքի դեմ կարելի է պայքարել միայն խաչով, բայց միայն խաչակնքվելը քիչ է, վստահ եմ, որ ժողովուրդը ավելի լայն պայքար է մղելու»,-ասաց նա։

Իսկ թե որն է նրա ուղերձը՝ ուղղված շարժման աջակիցներին, Աշոտյանը նշեց․ «Չհոգնե՛լ, չվախենա՛լ, չհուսահատվե՛լ, լսե՛լ Բագրատ Սրբազանին և առաջնորդվե՛լ խղճով»:

Հարցին ինչ է պակասում Փաշինյանին հրաժարականի համար, ասաց. «Խիզախություն»։

kotayk

Լրահոս