15 Հունիսի, 2024

Խուզարկություն էին կատարում քրեական գործի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով GG-ի գրասենյակում խուզարկությունն՝ ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Նա հայտնեց, որ տարել են շենքում առկա բոլոր համակարգիչներն ու կրիչները, ինչը, ըստ կազմակերպության ներկայացուցչի, կպարալիզացնի GG-ի աշխատանքը։

«Վստահ ենք, որ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է։ Հետևանք է այն բանի, որ GG-ի սեփականատերը հայտնեց իր քաղաքական դիրքորոշումը, որից հետո տեսանք՝ ինչ արշավ սկսվեց։ Չեմ հավատում, որ այսպիսի զուգադիպություններ լինում են»։

Փաստաբանն ասում է, որ այս կերպ երկու գործ են անում՝ վրեժխնդիր են լինում և մեսիջ են ուղարկում գործարարներին՝ «չհամարձակվեք կանգնել շարժման կողքին, տեսեք՝ ինչ հետևանքներ կարող են լինել»։

kotayk

Լրահոս