2 Դեկտեմբերի, 2022

«Այնքան գրեցիք, որ հետաքրքրեց պայմանագիրը կարդալ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Հովհաննես Ավետիսյանը՝ անդրադառնալով կառավարության լուսային շռայլությանը:

Նա մասնավորապես նշել է. «Գնումների armeps համակարգում, այս ընկերությունը երևում է միայն մեկ տեղ՝ Երևանի քաղաքապետարանի հետ այս աղմուկ հանած ծառայությունների մասով:
Կարելի է ենթադրել, որ առաջին անգամն են պետական գնման մասնակցում, ընդ որում ՄԱ տարբերակով:

Փաստորեն ինչ է ստացվում:

Մեզանից հարկ են հավաքում, որ վճարեն ինչ-որ միջին կարողություններով ընկերության (ով լույս քաշելու ժամանակակից միջոց չգիտի), որ պատմամշակութային շենքերը ծակոտելով է տեղադրում լույսերը:

Հետո էլ ասում են դարդ մի արեք, մենք հոգացել ենք (այսինքն ավել են վճարել կրկին մեր հարկերի հաշվին), որ անցքերը լցնեն (ճիշտ են ասում, պայմանագրում նման կետ կա, տես նկարը):

Ի դեպ Պայմանագրի գինը (առանց մրցույթի գնում է) 191 միլիոն դրամ է, և ամբողջը կանխավճար է արվելու ու երեք փուլով մարվի և վերջին փուլի շուրջ 52 միլիոնը ապամոնտաժման համար է, ենթադրվում է ներառյալ ծակերի լիցքը:

Կարճ ասած, հո պայմանագիր չէ, տեղով գանձ է: Բայց ամեն դեպքում, սրա պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, իսկ շենքերը ծակծկել թուլատրելու պատասխանատուն՝ Կառավարությունը»:

 

Լրահոս