3 Հունիսի, 2024

Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց՝ ՔԿ-ից փոխանցել են, որ հանդիպման համար դիմում գրեն, սահմանված կարգով ընթացք կտրվի։ Ոստիկանը նաև հորդորեց չվիրավորել ոստիկաններին։

«Պարոն Ղազարյան, մի վիրավորեք մեր բանականությունը, մենք հիմար չենք։ Դուք ասում եք, վիրավորել, վիրավորել, բայց ձեր վարքով էսքան մարդու վիրավորում եք։ Ոչ վերևում, ոչ ներքևում չեն հասկանում, թե մենք ինչ ենք անում։ Պարոն Քյարամյան, հարց ունե՞ք քաղաքացիների հետ։ Լավ չեք ուզում իջնել ձեր բարձունքից, մի իջեք, հետո մի օր մենք կբարձրանանք այդտեղ»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին ամենավերջին հայհոյանքներով պահել են սենյակում։

Աղբյուր` Panorama.am

 

kotayk

Լրահոս