2 Հուլիսի, 2024

Զինվորների պակասը խնդիր է Ուկրաինայի համար: Մինչեւ տարեվերջ պետք է բանակ մոբիլիզացնել 200 հազար մարդու:

Այս մասին գրում է Die Welt-ը։

Նշվում է, որ Ուկրաինան ընդլայնել է մոբիլիզացիան: Կիևում 25 տարեկանից բարձր որոշ տղամարդիկ, ովքեր անգամ բանակում չեն ծառայել, հարկադրված են դուրս չգալ անգամ տանից:

«Կորուստները փոխհատուցելու և նոր բրիգադներ ստեղծելու համար Ուկրաինային յուրաքանչյուր եռամսյակում անհրաժեշտ է առնվազն 50 հազար նոր զինվոր, իսկ մինչև այս տարվա վերջ՝ ընդհանուր առմամբ 200 հազար», – նշում է հրատարակությունը։

kotayk

Լրահոս