30 Հունիսի, 2024

«Այս պայքարն արժեքների մասին է՝ արժեքներն էլ չի նշանակում միայն այն գաղափարները, որոնք վեհ են և շատ հաճելի է մեզ դրանք լսելը»,-Գորիսում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

Նա բացատրեց, որ արժեքներն առաջին հերթին վարքագիծ են։

Սրբազանն ասաց, որ սահմանազատում ասվածն առաջին անգամ Սյունիքում է տեղի ունեցել՝ Շուռնուխում, և այն ժամանակ լռեցին, ինչին հաջորդեց Արցախի բռնազավքումը։

«Այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել ստով, սուտ խոսելով։ Սովորեցնում է բոլորին խաբել՝ փողոցում, շուկայում, եկեղեցում, ցանկություն կա Աստծուն էլ խաբել։ Մեր մոտ մշակույթ է խաբելը՝ դեմքով, հագուստով, ներակյանալու ձևով, որ մի բան չես, բայց մի բան ես ուզում ներկայանալ։ Ձայնով, մորուքով խաբելով՝ մի ժամանակ չունեցած, մի 6 տարի վրան պահած։ Էդ էլ է խաբեության իմիջ։ Հայտարարեց Բագրատ Սրբազանը և հավելեց, որ 2020 թվականից հետո էլ ստորագրված պայմանագիրը խաբեություն էր, քանի որ ադրբեջանական զինված ուժերը չմնացին իրենց տեղերը, ինչպես սահմանված էր, այլ եկան սյունեցիների տները հասան»,-հայտարարեց Բագրատ սրբազանը՝ շեշտելով, որ իր ղեկավարած շարժումը պատերազմում է այդ ստի դեմ։

Աղբյուր` Panorama.am

kotayk

Լրահոս