29 Հունիսի, 2024

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներին փրկարարներն են մոտեցրել շտապօգնության ավտոմեքնեներին, բժիշկներն էլ նրանց մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

kotayk

Լրահոս