22 Մայիսի, 2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ կորուստ է անվանել իր իրանցի գործընկեր Իբրահիմ Ռաիսիի մահը․«Շատ վստահելի գործընկեր էր և իր խոսքի տեր մարդ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը, ով Իրան է մեկնում սգո միջոցառումների ներկա գտնվելու համար։ Պուտինը խնդրել է նրան փոխանցել «անկեղծ ցավակցական խոսքեր այս ողբերգության կապակցությամբ»։

«Իրոք, նա շատ վստահելի գործընկեր էր, շիտակ, ինքնավստահ, ազգային շահերով առաջնորդվող մարդ, իհարկե, իր խոսքի տեր մարդ էր, և հաճելի էր նրա հետ աշխատելը։ Եթե ինչ-որ բան պայմանավորվեինք, ապա միշտ կարելի էր վստահ լինել, որ պայմանավորվածությունները կիրականացվեն»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Հիշեցնենք, որ վաղը Թեհրանում տեղի կունենա Իրանի նապագահի հուղարկավորությունը, ով մահացելէ  ավիաաղետի հետևանքով։

 

 

kotayk

Լրահոս