1 Հուլիսի, 2024
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քաղաքագիտության առանցքային դրույթներից է՝ որեւէ քաղաքական գործընթացի առարկայական պատկերը ճիշտ հասկանալու եւ գնահատելու համար, այն պետք է դիտարկել զարգացումների պատճառա-հետեւանքային կապի շրջանակներում։ Առավել եւս, երբ դրանք ճակատագրական ու կործանարար հետեւանքներ են ունենում որեւէ հավաքականության կամ պետության համար։ Հեղափոխության անվան տակ հեղաշրջման միջոցով 2018թ. իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելը շարունակում է ողբերգական հետեւանքներ ունենալ։

Եւ այն դեռ կշարունակի սպառնալ Հայոց պետականությանը, քանի դեռ ծննդատունը, որտեղ սաղմնավորվել եւ լույս աշխարհ է եկել ազգակործան պատուհասը, շարունակելու է գործել եւ նոր ծնունդներ ընդունել։ Նիկոլի ի հայտ գալը «դրսի հզոր ուժերով» կամ, առավել եւս, Սորոսով պայմանավորելը՝ ընդամենը հարցի բուն էությունից հասարակության ուշադրությունը շեղելու եւ ոմանց համար պատասխանատվությունից խուսափելու միջոց է։

Այլ հարց է, որ, որպես ազդեցության գործակալի, տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող ուժերն ու պետությունները կարողացան առավելագույնս օգտվել նրա տգիտությունից ու իշխանատենչությունից եւ մեր իսկ կողմից ծնած-սնած ազգակործանին օգտագործելու արդյունքում մեզ «նվիրել» գլխատված Արցախ ու արյունածոր վերքի վերածված Հայաստան»։

kotayk

Լրահոս