18 Մայիսի, 2024
Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար ճանապարհ բացեց, գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Ըստ էության, Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու։

Զորքի փոխարեն էլ անզեն սահմանապահ դիտորդներ է բերել Կիրանց։

Ադրբեջանի կողմից հրետանիով ու զրահատեխնիկայով, օդուժով և հարվածային անօդաչուներով զինված Ադրբեջանի սահմանապահ ծառայության զորքն է։

Վաղն էլ նզովյալներն ասելու են. «Հա, բայց ի՞նչ կարող ենք անել, ստիպված պետք է ենթարկվենք Ադրբեջանի պահանջներին, թե չէ պատերազմ են սկսելու»», – գրել է նա։

 

 

kotayk

Լրահոս