14 Ապրիլի, 2024
Այսօր՝ ապրիլի 14-ին, վրաերթ է տեղի Արմավիրի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ «Դվին» ռեստորանային համալիրի մոտ Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Լիպարիտ Գ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Արկադի Մ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը ժամը 11:55-ի սահմաններում բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Արա Թորոսյանն ու կրտսեր պարեկ Վաչագան Բաղդասարյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

kotayk

Լրահոս