3 Ապրիլի, 2024

Երեկ՝ ապրիլի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները պարզել են Չեխովի փողոցի 56 շենքի դիմաց կրակոցների հետևանքով վնասված Opel-ի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ կրակոցների հետևանքով մի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 37-ամյա Կարապետ Բաղդասարյանն է, ով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ Opel-ն էլ, որի ուղղությամբ կրակոց է արձակվել, պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վարդան Սամսոնյանին։

Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

kotayk

Լրահոս