ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Այս առիթով ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն այցել են Ճանապարհային ոստիկանություն և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։
Ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետին, մաղթելով արդյունավետ և բարի ծառայություն։
Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն ունի ոստիկանությունում ծառայության բազմամյա փորձ, ստացել է պետական և գերատեսչական պարգևներ։
Նորիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և երաշխավորեց, որ իր ունեցած փորձն ու գիտելիքներն ի նպաստ կօգտագործի ծառայության արդյունավետությունը բարձրացնելու համար։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային այլ հարցեր, տրվել հանձնարարականներ։