22 Սեպտեմբերի, 2023
Վաղ առավոտից դասադուլ է բազմաթիվ ուսումնական հաստատություններում։

Եվ այսպես․

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը միացել է դասադուլին։ Ըստ տեղեկությունների՝ տնօրինությունը փակել է մուտքի դռները, որ ուսանողությունը դուրս չգա շենքից։

Տնտեսագիտական համալսարանում ևս դասեր չեն իրականացվել։

Դասադուլ են իրականացրել և միացել ակցիային բազմաթիվ ուսանողներ Երևանի պետական համալսարանից և Երևանի պետական բժշկական համալսարանից։ Ուսանողները երթով շարժվել են Հանրապետության հրապարակ։

Դասադուլեն արել և Երևանի Սարյան փողոցը փակել Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտները։

Դասադուլ են իրականացրել Երևանի Հակոբ Կոջոյանի դպրոցի բարձր դասարանի աշակերտները։ 8, 11 և 12-րդ դասարանի աշակերտների մեծամասնությունը դպրոց չի գնացել, դասապրոցեսը պարալիզացվել է։ Անգամ ՔՊ-ական տնօրեն Ռուզան Երեմյանի սպառնալիքները չի ազդել աշակերտների վրա։

Դպրոցական դասադուլի մասին տեղեկություններ ստանում ենք Երևանի բազմաթիվ դպրոցներից։ Աշակերտները հրաժարվել են դպրոց գնալ՝ ի աջակցություն Արցախում իրենց հասակակիցների։

Դասադուլ է հայտարարել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը։

Դասադուլին են միացել բազմաթիվ ուսանողներ Բրյուսովի անվան համալսարանից։ Համալսարանի պրռեկտոր Ցոլակ Ակոպյանը հայտարարել է գործադուլ և կոչ արել ուսանողներին որ չվախենան սպառնալիքներից, եթե ուզենան դասադուլ անել։

Դասադուլ են հայտարարել Շիրակի պետական համալսարանի մի շարք ուսանողներ։

 

kotayk

Լրահոս