5 Ապրիլի, 2024
Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաներում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ազատաշեն գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակի երկաթե սյանն ու շինության պատին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից ու օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ են մահացածի մարմինը դուրս բերել ավտոմեքենայից ու պատգարակով մոտեցրել դիատարին:

Տարածքը սահմանազատվել է։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի վթարավերականգնողականի աշխատակիցները։

kotayk

Լրահոս